ԱՄՆ-ում տարածում են ստանում ուղղաթիռից արված, այսպես կոչված, «կոշիկի սելֆիները» (shoe selfie): Ըստ The Telegraph-ի, այսպիսի լուսանկարներ կարելի է անել Նյու Յորքում կամ Մայամիում: Համապատասխան ծառայությունն առաջարկում է FlyNYON ընկերությունը:

Թռիչքի ժամանակ անվտանգության գոտիներով ամրացած հաճախորդները հնարավորություն ունեն իրենց ոտքերը լուսանկարել հայտնի տեսարժան վայրերի ֆոնին, օրինակ՝ Նյու Յորքի Էմփայր-սթեյթ-բիլդինգի եւ Կենտրոնական զբոսայգու կամ Մայամիի Հարավային լողափի:

Gazeta-ի փոխանցմամբ, Twitter-ի եւ Instagram-ի օգտատերերը վաղուց են «կոշիկի սելֆի» հրապարակում, բայց երբեք լուսանկարներն այդքան նկատելի չեն եղել, քանի որ այս դեպքում սելֆիի հեղինակը կարող է ոտքերը «կախել» ուղղաթիռից:

Ուղղաթիռով թռիչքը շուրջ 30 րոպե է տեւում: Ծառայության արժեքը 299 դոլար է: