Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) տեղակայված ՄԱԿ-ի խաղաղարարներին կասկածում են խաղաղ բնակիչների բռնաբարության 13 դեպքի մեջ: Բռնության դեպքերից 9-ում երեխաներ են տուժել:
ԿԱՀ-ում համաշխարհային կազմակերպության առաքելության ղեկավարի տեղակալ Դիանա Քորները լրագրողներին տեղեկացրել է, որ խաղաղարարներից բողոքներ են ստանում անցյալ տարվա դեկտեմբերից: Նրա խոսքով, տուժածներից մեկը միջադեպի ժամանակ 11 տարեկան է եղել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ամսվա սկզբից խաղաղարարների վարքի մասին 2 նոր մեղադրանք է ստացվել: Օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնաթող է արել ԿԱՀ-ում առաքելության ղեկավար Բաբաքարա Գային: Երեխաների հանդեպ սեռական բռնության մեջ կասկածում են նաեւ ֆրանսիացի զինվորականներին, որոնք տեղակայված աֆրիկյան այդ երկրում եւ աջակցում են «երկնագույն սաղավարտներին»:





























