ԱՄՆ-ում McDonald`s արագ սննդի ռեստորանների ցանցը ծրագրում է ամբողջ օրվա ընթացքում նախաճաշեր վաճառել:
Այսպիսով, ընկերությունը մտադիր է տարեկան 2.5 տոկոսով ավելացնել վաճառքը: Նաեւ կորպորացիայի կանխատեսումներով, այս քայլի շնորհիվ յուրաքանչյուր ռեստորան 31 հազար դոլարի եկամուտ կապահոի: Այս պահին McDonald`s ը վերջին տասը տարվա վաճառքի ցուցանիշների ամենախոշոր անկումն է ապրում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg -ին
Նշվում է, որ մբողջ օրվա ընթացքում հասանելի կլինի «ՄակՄաֆֆին ձվով» կերակրատեսակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան սրճարաններն ու ռեստորաններն իրենց ամենամեծ շահույթը ստանում են նախաճաշերից, այլ ոչ թե ճաշերից ու ընթրիքներից:





























