One Direction խումբը տեսահոլովակ է թողարկել Drag Me Down երգի համար, որի նկարահանմանն օգնել է NASA-ն: Տեսանյութի` YouTube-ում հայտնվելուց 12 ժամ անց այն դիտվել էր ավելի քան  3,3 միլիոն անգամ, հաղորդում է NBC News-ը: Մի օր անց դիտումների թիվը գերազանցել է 10 միլիոնը:

Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Հյուսթոն քաղաքից ոչ հեռու Ջոնսոնի տիեզերական կայանում: Տեսահոլովակում խմբի անդամները շրջում են ռովերով, մտնում են Միջազգային տիեզերակայանի մակետ, սկաֆանդրներ են կրում եւ մարզվում են գրավիտացիոն մարզասարքի վրա: 

Անգլո-իռլանդական One Direction խումբը հիմնադրվել է 2010 թվին եւ կազմված է չորս մասնակցից: