Չինական Qingdao Airlines ընկերությունն ազատում է ավելորդ քաշ ունեցող բորտ-ուղեկցորդուհիներին: Այս մասին հաղորդում է The South China Morning Post-ը՝ վկայակոչելով օդաչուներից մեկի խոսքը:

Qingdao Airlines-ի կանոնների համաձայն, կանայք, որոնց աշխատանքի են ընդունում, պետք է լինեն մինչեւ 30 տարեկան, 165-172 սմ հասակով եւ 50-68 կգ քաշով: Ընկերության մամուլի ծառայությունում բացատրել են, որ ընկերության ղեկավարությունը «մտավախություն ունի, որ նորմաներից գերազանցումը բացասաբար կարող է ազդել արտակարգ իրավիճակներում արձագանքելու անձնակազմի ունակության վրա»:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Չինաստանը միակ երկիրը չէ, որտեղ անձնակազմի նկատմամբ նման խիստ չափանիշներ են սահմանված: