Երկու երեխաների մայրը, որոնց պատկան մարմինների որոշումով հեռացրել էին  մոր բնակարանից, քանի որ այնտեղ ավելի քան  20 կատու էր ապրում, հրաժարվել է հանձնել կենդանիներին: Ինչպես Ինտերֆաքսին պատմել է ՌԴ նախագահի երեխաների իրավունքներով լիազոր Ռենատ Աբդեեւը, կենդանիների հարցը մնում է չլուծված:

«Նա ասում է ՝ ես կատուներին չեմ տա, ինձ համար կատուները ասես իմ երեխաները լինեն», - հայտնել է Աբդեեւը:

Երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը իր Իստագրամում պատմել է, որ այն բնակարանում, որտեղից դուրս են բերել տղաներին, վերանորոգում է  սկսվել:

Օգոստոսի 21-ին Աստախովը կոչ է արել երկու երեխաների մորը բնակարանում երեխաների կյանքի համար պատշաճ պայմաններ ստեղծել: Դրա համար նա առաջարկել է դուրս բերել աղբը, բնարականը մաքրել կեղտից ու կատվի արտաթորանքներից, նաեւ ազատվել միջատներից:

Այն մասին, որ 6 եւ 12 տարեկան տղաներին փետրվարին հեռացրել են ընտանիքից,  քանի որ բնակարանում չափից շատ կատուներ  կան, հայտնել էին օգոստոսի 19-ին «Իվան –չայ» իրավապաշտպան կենտրոնում: Խնամակալ մարմիններին դուր չէր եկել բնակարանում հեռուստացույցի բացակայությունը, ջրի անսարք ծորակը, նաեւ այն, որ տղաներից մեկը ուսում է ստանում տան պայմաններում, իսկ մյուսը մանկապարտեզ չի հաճախում: Նրանց մորը ՝ Ելենա Կորոբովային, ով դասուսույց է աշխատում, սպառնացել են զրկել ծնողական իրավուքններից, իսկ նրա երկու որդիներին ուղարկել են Սվիբլովո հիվանդանոց – մանկատուն: