Կանադական երկու խոշոր իրավաբանական ընկերություն` Charney Lawyers-ը եւ Sutts and Strosberg ՍՊԸ-ը հայց են ներկայացրել այն ընկերությանը, որը դավաճան ամուսինների համար նախատեսված ծառայությունների կայք ունի` Ashley Madison.com-ը:
Ընդհանրական հայցի գումարի, որը ներկայացվել է Կանադայի բոլոր քաղաքացիների անունից, ում անձնական տվյալները հանրության սեփականությունն են դարձել, կազմում է 578 միլիոն դոլար: Հայցի պատասխանող կողմը Տորոնտոյում գրանցված Avid Life Media ընկերությունն է, որին է պատկանում AshleyMadison.com-ը: Եթե Օնտարիո նահանգի գերագույն դատարանը հաստատի, որ հայցը կարող է հավակնել ընդհանրականի կարգավիճակի, ապա դրան ընթացք կտրվի, հաղորդում է Lenta.ru-ն http://lenta.ru/ վկայակոչելով The Time-ին:
Օգոստոսի 19-ին The Impact Team խմբի ցանցահենները հրապարակել էին Ashley Madison.com ռեսուրսից օգտվողների անձնական տվյալները: Այդ ռեսուրսը ամուսնացած տղամարդկանց եւ կանանց հնարավորություն էր տալիս ամուսնությունից դուրս զուգընկերներ գտնել: Տուժած օգտատերերի քանակը, տարբեր աղբյուրների տվյալներով, 32-ից 39 միլիոն է:




























