Բրիտանական Ուոլսոլ քաղաքում հատուկ ծառայությունները երեխային վերցրել են ընտանիքից, քանի որ ծնողները չափազանց տարված են համակարգչային խաղերով: Խնամակալության մարմինների կարծիքով, խաղերով տարվելը հավասարազոր է ծնողական պարտականություններն անտեսելուն: Այս մասին գրում է The Telegraph-ը:
The Sun-ի հետաքննությունը ցույց է տվել, որ վերջին ամսվա ընթացքում երկու երեխաների խնամակալության են հանձնել՝ ատամների վատ վիճակի պատճառով. մեկին Ուոլսոլում, մյուսին՝ Դեւոնում: Եվս 10 երեխայի վերցրել են ծխող ծնողներից:
Այս տարի ավելի վաղ տարրական մի քանի դպրոցների տնօրեններ ծնողներին զգուշացրել են, որ ոստիկանությու եւ սոցիալական ծառայություններ բողոք կներկայացնեն նրանց դեմ, ովքեր երեխաներին թույլ են տալիս խաղալ այնպիսի խաղեր, ինչպիսիք են Call of Duty-ն եւ Grand Theft Auto-ն:



























