Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները երկրորդ թոռնիկն է ունեցել. օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը նրա դուստր Ֆլորենսիան դուստր է լույս աշխարհ բերել:

Երկրի նախագահի թոռնուհին ծնվել է արգենտինական մայրաքաղաքի Օտամենդի սանատորիայում: Ըստ Infobae-ի, նախագահի թոռնուհու ծնվելու մասին պաշտոնական հաղորդագրություն դեռեւս չի եղել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երկու տարի առաջ՝ 2013 թվականի հուլիսին, Քիրշներն առաջին թոռ էր ունեցել՝ Նեստոր Իվանը: