Դատարանը Դուշանբեի 25 ամյա բնակիչ Ամիր Իսաեւին դատապարտել է 4 հազար սոմոնի / մոտավորապես 633 դոլարի/ տուգանքի, այն բանի համար, որ նա իր ծննդյան օրը իր ընկերներին սրճարանում տորթ է հյուրասիրել։

Գործազուրկ Իսաեւի դեմ քրեական գործը հարուցվել է դատախազության կողմից այն լուսանկարների հիման վրա, որոնք նա տեղադրել էր Ֆեյսբուքյան իր էջում։ Դրանց  վրա պատկերված են ինքը ՝ Իսաեւը, նրա ընկերները ու ծննդյան տորթը։

Դատարանը որոշել է, որ հոբելյարը խախտել է հանրապետության «Հանդիսությունների կանոնակարգման մասին» Տաջիկստանի օրենքի 8-րդ հոդվածը, որում ասված է «Ծննդյան օրերը նշվում են կամավոր՝ միայն ընտանեկան շրջանակում»,- հայտնում է Ինտերֆաքսը։

Հիմա ձախորդ հոբելյարը հույս ունի,  որ կբողոքարկի դատարանի որոշումը՝ վերադաս մարմիններում։