Վելինգթոն կոմսի ձիու բաշից մի մազափունջ դրվել է աճուրդի՝ Անգլիայի Bearnes Hampton & Littlewood աճուրդային տանը։ Այդ ձիով կոմսը մարտնչել էր Նապոլեոնի դեմ Վաթեռլոյի ճակատամարտում։
Լոտը նախնական գնահատվել է 5 հազար ֆունտ, մազափնջի իսկությունը ապացուցված է գրությամբ, որը 1836թ գրել էր լորդ Ֆորթեսքյուն Քասլ Հիլլից։ Ծրագրվում է, որ աճուրդը կկայանա օգոստոսի 26-ին։
«Կոպենհագենը եղել է զտարյուն ձի, ու չհաշված մեկ հատիկ տարօրինակ սպիտակ մազը, այդ մազափնջի գույնը նույնքան հագեցած է, որքան 200 տարի առաջ»,- նշել է լեդի Արրանը, Քասլ Հիլի ներկա տիրուհին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»
Վաթեռլոյի ճակատամարտը տեղի է ունեցել 1815թ․ հունիսի 18-ին։ Նապոլեոնի 72 հազարանոց զորքին դիմակայում էր դաշնակիցների 130 հազարանոց բանակը ՝ Վելինգթոնի հրամանատարությամբ։ Պարտություն կրած Նապոլեոնին արտաքսել էին Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա անց է կացրել իր վերջին օրերը։




























