Ֆրանսիական Loisirs Encheres սթարթափը փնտրում է աշխատակցի՝ զանազան զբոսաշրջային ծրագրերի գաղտնի թեստավորման նպատակով։ Այս ձեւով ընկերությունը հույս ունի ստանալ առաջարկվող ծառայությունների օբյեկտիվ գնահատականը։
Ենթադրվում է , որ պայմանագիրը կկնքվի չորս ամսով։ Պրոֆեսիոնալ զբոսաշրջիկի պարտականությունները ներառելու են օդապարիկով թռիչքներ, իջեւանում հին ամրոցներում , զբոսանքներ շքեղ առագաստանավերով , դայվինգ Միջերկրական ծովում , սոմելյեի դասընթացներ , մեկ շաբաթյա հանգիստ Հունաստանում ու եւս մոտավորապես հարյուր հիսուն զբոսաշրջային ծրագիր, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին։
Աշխատակիցը պետք է մանրակրկիտ տեսագրի ու լուսանկարի իր ճամփորդությունները իսկ հետո ընկերության ներկայացուցիչներին պատմի տվյալ առաջարկի բոլոր առավելությունների ու թերությունների մասին։ Գործատուն էլ իր հերթին պարտավորվում է աշխատավարձ վճարել ՝ ամսական երկու հազար եվրոյի չափով եւ հոգալ բոլոր անհրաժեշտ ծախսերը։
Պրոֆեսիոնալ զբոսաշրջիկի պաշտոնի համար մրցույթը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Մրցույթի արդյունքներով ծրագրում են ընտրել հինգ թեկնածուի։




























