Իսպանիայի Խաեն նահանգում հայտնվել է առաջին հինգաստղանի ագարակը խոզերի համար։ Կենդանիների համար նախատեսված շինություններում տեղադրված են օդափոխման եւ ջեռուցման համակարգեր , հայտնում է Russia Today-ը։
Որպեսզի կենդանիները սթրես չզգան ՝ նրանց համար հնչում է դասական երաժշտություն, այդ նպատակով նաեւ հատուկ խաղալիքներ կան։ Ագարակի տերը ՝ Ֆրանցիսկո Մոմբլանը , պատմել է , որ նման պայմանների շնորհիվ խոզերը լիցքաթափվում են , ինչը բարձրացնում է նրանց մսի որակը։
Lenta.ru –ն հիշեցնում է , որ Մեծ Բրիտանիայում զբոսաշրջիկներին գիշերելու համար բարեկարգված խոզաբուն են տրամադրում։ Այս ծառայությունը տրամադրում է մի հյուրանոց, որը գտնվում է Քարմարթենշիր կոմսության փոքրիկ գյուղերից մեկում։ Խոզաբնում մեկ գիշեր անցկացնելու համար զբոսաշրջիկները վճարում են մոտավորապես 70 դոլար։





























