ՀՀԿ ԳՄ նիստում այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քննարկվել է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար նշանակվելու հարցը: Այս մասին  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ և կկայացնի իր որոշումը»,-ասաց Շարմազանովը՝ նշելով, որ ԳՄ անդամները հիմնականում դրական են գնահատել Արփինե Հովհաննիսյանի թե պրոֆեսիոնալիզմը, թե փորձը:

Նշենք, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստին ներկա էր նաև Արփինե Հովհաննիսյանը: