Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվել են, բայց կրակոցների պարբերականությունը նվազել է: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Կրակոցները հիմնականում անկանոն բնույթի են  եղել, տուժածներ չկան, հայկական կողմը որեւէ նյութական կորուստ չունի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր սահմանամերձ գյուղերը: Սեպտեմբերի 3-ին զոհվել հայ պայմանագրային զինծառայող, մի քանի քաղաքացիական անձինք վիրավորվել էին: