Բուխարեստի քաղաքապետ Սորին Օպրեսկուն ձերբակալվել է՝ մայրաքաղաքի աշխատակազմի անդամներից մեկից 25 հազար եվրոյի չափով կաշառք ստանալու կասկածանքով:

Հակակոռուպցիոն ազգային վարչության համաձայն, դատախազությունը քաղաքապետարանում, քաղաքային գերեզմանատների աշխատակազմերում, ինչպես նաեւ քաղաքի մի շարք ընկերություններում եւ բնակարաններում ստուգումներ է անցկացնում: Դատախազները պնդում են քաղաքապետի նախնական կալանքի հարցում: «2013-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ կասկածյալ Սորին Օպրեսկուն, կաշառք են ստացել տնտեսական գործակալներից, որոնց հետ պայմանագրեր են կնքել Բուխարեստում տարբեր աշխատանքներ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, քննիչները կարծում են, որ պաշտոնյաները պատվերներից 30% «ատկատ» են ստացել, որից 10%-ը ստացել է քաղաքապետը:

64-ամյա Օպրեսկուն Բուխարեստը ղեկավարում է արդեն 7 տարի: Ավելի նա իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ էր, սակայն հետո լքել է այն՝ որպես անկախ թեկնածու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համար: