Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում սեպտեմբերի 6-ին հակակառավարական ցույց է անցկացվում:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով, շուրջ 100 հազար մարդ փողոց է դուրս եկել: Ոստիկանությունը, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարում է 20-25 հազար ցուցարարի մասին: Ցույցը կազմակերպել է «Արժանապատվություն եւ արդարություն» շարժումը:
Lenta.ru-ի փոխանցմամբ, հավաքվածները պահանջում են նախագահի հրաժարականը, ինչպես նաեւ 2016 թվականի մարտից ոչ ուշ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:





























