Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է համաշխարհային տնտեսության գլխավոր մարտահրավերների մասին. դրանք աճի զուսպ եւ անհավասարակշիռ տեմպերն են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Լագարդն «այդ մարտահրավերները վերացնելուն ուղղված համաձայնեցված քաղաքականության միջոցների» կողմնակից է:
Ըստ GAZETA-ի, ԱՄՀ ղեկավարի խոսքով, այդ խնդիրների լուծման համար հարկավոր է խթանել դրամավարկային քաղաքականությունը, ամրապնդել բյուջեն եւ համակարգային բարեփոխումներ իրականացնել:




























