Sony-ի բջջային սարքավորումների մարտկոցներն ամենից երկարակյացն են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով phonearena.com-ին:

GSM Arena-ի հետազոտողները վերլուծել են 2011 թվականին թողարկված տարբեր մոդելների սմաթֆոնների մարտկոցները: Թեստերի արդյունքում Sony-ի մարտկոցներն ամենից երկարյակյացն են ճանաչել, իսկ երկրորդ տեղում Samsung-ի սարքերի մարտկոցներն են:

Apple-ն առայժմ միակ ընկերությունն է, որի սմարթֆոնների մարտկոցների ծավալը յուրաքանչյուր նոր սերնդի պարագայում նվազում է, մինչեւ դրանց հզորությունը շարունակում է աճել: