Չինական Գանսու գավառում դպրոցական աղջկա են ձերբակալել, որին կասկածում են 20 համադասարանցիներին կանխամտածված կերպով մկնդեղով թունավորելու մեջ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով ECNS-ին:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին, Գաոլանում: Տեղի դպրոցի աշակերտները բողոքել են թունավորման ախտանշաններից: Որոշ ժամանակ անց աղջիկը խոստովանել է, որ նրանց խմելու ջրի մեջ մկնդեղ է լցրել:
14 աշակերտներ հիվանդանոց են տեղափոխվել, 4-ը՝ ծանր վիճակում: Սեպտեմբերի 4-ին բոլորն էլ դուրս են գրվել հիվանդանոցից:





























