Ճապոնիայում հարբած մի բնակիչ Softnet ընկերության գրասենյակում հարվածել է Pepper «էմոցիոնալ» ռոբոտին՝ նրա վրա թափելով իր զայրույթը։ Միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ռոբոտը վիրավորել էր տղամարդուն իր արտահայտություններից մեկով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Cnet պարբերականը։

Pepper-ը առաջին «էմոցիոնալ» ռոբոտն է, որի խնդիրն է մխիթարել, աջակցել եւ զվարճացնել մարդուն։ Ըստ մտահղացման՝ նման ռոբոտը չի կարող զայրացնել մարդուն։