Neimeyer Milk Transfer ընկերությանը պատկանող կաթի մթերման ավտոբաքի 58–ամյա վարորդը խոշոր ՃՏՊ–ի պատճառ է դարձել Փենսիլվանիայի Էրմիտաժ քաղաքում։

Գազավորված ըմպելիքը նրա մոտ հազի նոպա է առաջացրել, եւ նա կորցրել է մեքենայի կառավարումը։ Ավտոբաքը հարվածել է, տեղահան արել այն, տապալել էլեկտրասյունը եւ մտել Buick-GMC-Cadillac–ի ավտոսալոնի կայանատեղի, որտեղ խոյահարել է 23 նոր ավտոմեքենա, հաղորդում է ТАСС–ը։

Ոստիկանները տեղում պարզել են, որ վարորդը անգամ չի փորձել արգելակել։ Նրան նահանգի օրենքներով սպառնում է 200 դոլարի տուգանք։ Սակայն վերջնական տուգանքի չափը պարզ կդառնա, երբ գնահատվի մեքենաների սեփականատիրոջը հասցված վնասը։