Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ամերիկյան Vanity Fair  ամսագրի վարկածով գլխավորել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։

Ամսագրի խմբագիր Գրեյդոն Քրաթերի խոսքով՝ 31 տարեկանում Ցուկերբերգը բարձրաստիճան պաշտոնական գործչի ազդեցություն ունի։ «Նա իրեն դրսեւորել է ոչ միայն որպես փայլուն գործարար, այլ նաեւ կարող է դառնալ ապագայի ամենախոշոր կորպորատիվ առաջնորդներից մեկը»,- կարծում է նա։

Խմբագրի կարծիքով այն փաստը, որ Ցուկերբերգը Հարվարդի համալսարանի հանրակացարանի փոքր սենյակից իր բիզնեսը հասցրել է 240 մլրդ դոլար արժողությամբ բիզնեսի, ընդամենը առաջին քայլն է սոցիալական ցանցերի գերիշխանության ոլորտում, փոխանցում է Gazeta-ն։