Google ընկերությունը մինչեւ տարեվերջ կսկսի թարմ սնունդ առաքել ԱՄՆ մի շարք քաղաքներում ՝ Amazon նույնատիպ ծառայության ու Instacart սթարթափի մրցակցության շրջանակում, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով The Verge -ը:
Սննդամթերքի առաքման ծառայությունը մեկնարկելու է Սան Ֆրանցիսկոյում , իսկ հետո այն կփորձարկվի եւս մեկ ամերիկյան քաղաքում , հայտնել է Google Express- ի գլխավոր տնօրեն Բրայեն Էլլիոթը: Ավելի վաղ Google-ի տվյալ ստորաբաժանումն արդեն զբաղվել է մի շարք ՝ այդ թվում պահպանման երկար ժամկետ ունեցող ապրանքների առաքումով:





























