Ֆրանսիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է մոլեգնում։ Աղետի գոտուց տարհանվել է մի քանի տասնյակ մարդ, հաղորդում է France Bleu ռադիոկայանը։

Տարերային աղետը տարածվել է Նիսի շրջանում։ Հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 50 հեկտար բուսականություն եւ մոտենում է բնակելի հատվածին։

Կրակի բարձրությունը հասնում է 15 մետրի։

Անտառային հրդեհի մարմանը մասնակցում է 200 հրշեջ, երեք ուղղաթիռ եւ չորս հրշեջ ինքնաթիռ։