Կանադացի լուսանկարիչ Քրիստոֆեր Հերվիգը անսովոր նախասիրություն ունի: Քրիստոֆերը 12 տարի լուսանկարել է հին ավտոբուսային կանգառները ՝ նախկին Խորհրդային միության տարածքում:

Հերվիգը սկսել է իր ճամփորդությունը 2012թ. ու այցելել է 13 երկիր ՝ այդ թվում Հայաստան, հայտնում է «The Daily Mail»-ը:

Նրա լուսանկարած կանգառներից շատերը վաղուց չեն օգտագործվում ըստ նշանակության, բայց ի տարբերություն այդ ժամանակվա բազմաթիվ ձանձրալի շենքերի ՝ ճարտարապետները դրանց համար յուրօրինակ դիզայն էին մտածում:

Չնայած բազմաթիվ խոչընդոտներին ՝ այդ թվում տեղի բնակիչների կողմից լրտեսության համար մեղադրանքներին, Քրիստոֆերն ավարտել է իր ճամփորդությունը նրանով, որ գիրք է հրատարակել ՝ լավագույն ավտոբուսային կանգառների հավաքածուով: «Կարծում եմ ՝ դա հանրային արվեստի նման մի բան էր»,- ասում է Քրիստոֆերը ՝ նշելով, որ կանգառների ճարտարապետները կրեատիվ մեթոդներ են օգտագործել: