Բանակում ողնաշարի հատվածում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ձեռք բերած Սամվել Ավետիսյանի բուժման համար երեկ՝ սեպտեմբերի 9-ին, անցկացված դրամահավաքի ընթացքում անհրաժեշտ գումարը չի հավաքվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Ավետիսյանը:

«Հավաքվել է 733.000 դրամ. դա մոտավորապես 1500 եվրո է, դեռ 2000 եվրո էլ հարկավոր է»,- ասաց Սամվելը:

Նախատեսվում էր, որ նախօրեի դրամահավաքը կլինի վերջինը, սակայն Սամվելն ընկերների հետ ստիպված կլինի ևս մեկ դրամահավաք կազմակերպել  սեպտեմբերի 15-ից հետո` անհրաժեշտ 10,000 եվրո գումարը հավաքելու համար:

Հիշեցնենք, որ Սամվել Ավետիսյանի բուժման համար երեկ՝ սեպտեմբերի 9-ին  «Մենք» նախաձեռնությունը Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր դրամահավաք, որի ընթացքում կազմակերպիչները հույս ունեին հավաքել 3500 եվրո գումար:

Սամվելի բուժման հավանականությունը Գերմանիայում 80-90 տոկոս է:

Սամվելը ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում և արդեն երեք տարի գամված է անվասայլակին։

Սամվելի բուժման համար ցանկացողները կարող են գումար փոխանցել HSBC բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`

006 001 911 001 AMD

006 001 911 102 EURO

006 001 911 103 RUB

Սամվել Ավետիսյան

Հեռախոսահամար՝

098 503 225