Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 25 մանկապարտեզում սեպտեմբերի 9–ին հայտնաբերվել է պահակին դին։ Վաղ առավոտյան աշխատանքի գալով` աշխատակիցները գտել են 56–ամյա Արամայիս Աբաղյանի մարմինը։

NEWS.am–ի տեղեկություններով`Արամայիսը սրտի կաթված է ստացել, նա մինչեւ այդ էլ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Նա վերջերս էր աշխատանքի անցել մանկապարտեզում, գիշերային պահակն էր։