Վաշինգտոնում ահազանգի պատճառով տարհանել են Union Station երկաթուղային կայարանը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքային ոստիկանության Twitter-ի էջից:

Նշվում է, որ ոստիկանությունը զենք է կիրառել տղամարդու նկատմամբ, որը դանակով հարձակվել է իր ընկերուհու վրա: Չարագործը վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Թեթեւ վնասվածք է ստացել նաեւ նրա զոհը: Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Միջադեպի հետաքննություն է սկսվել: