Սիրիայից եկող փախստականների սահմանափակ ընդունելությունը Հայաստանի կողմից բացատրելի է: Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտարարել է Բրյուսելյան մայրաքաղաքային ռեգիոնի խորհրդարանի քարտուղար Անդրե դյու Բյուսը, ով իր գործընկերների ՝ բելգիացի խորհրդարանականների հետ միասին նոր է վերադարձել Լեռնային Ղարաբաղ կատարած ճանաչողական ուղեւորությունից:
«Իհարկե հանրապետությունում չկա այնպիսի ենթակառուցվածք, ինչպես Բրյուսելում եւ Եվրոպայի մյուս քաղաքներում, որպեսզի կարողանա ընդունել նույն քանակության փախստականներ: Ստիպված ենք ընդունել, որ ընդունելությունը սահմանափակվում է երկրի տնտեսական հնարավորություններով: Հանրապետությունը ընդունել է 12 հազար փախստական, ինչն այդքան էլ շատ չէ ՝ ընդհանուր թվի ու պահանջարկի համեմատ:
Բայց մյուս կողմից էլ, կա պատմական ու գենետիկ կապ, որն այս ընդունելությունը դարձնում է ավելի բնական, քան Եվրոպայում է»,- հայտարարել է դյու Բյուսը:





























