Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունը սիրիացի փախստականների մասին իրեն հիշեցնում են նացիզմի ժամանակները, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Մարդու իրավունքները կրոնական ենթատեքստով տարանջատելը անընդունելի է: Փախստականներին գնացք նստեցնելը, հուսալով, թե նրանք ինչ-որ ուրիշ տեղ կգնան, հիշեցնում են նացիոնալ-սոցիալիզմի ամենամռայլ ժամանակների մասին»,- ասելէ Ֆայմանը, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, Ֆայմանը կոչ է արել ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Հունգարիայի եւ ԵՄ այն երկրների հանդեպ, որոնք չեն ցանկանում պարտադիր քվոտաներով ընդունել փախստականներին: «Փախստականների հոսքը հաղթահարելու համար հարկավոր է պատիժ սահմանել համերաշխության սկզբունքը խախտողների նկատմամբ»,- ասել է նա:





























