Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության 5-րդ կոնգրեսում հայտնի է դարձել 50 հոգուց բաղկացած կուսակցության խորհրդի կազմը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ թեեւ AKP-ի նախագահ է վերընտրվել Ահմեդ Դավութօղլուն, սակայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով ցուցակից հեռացվել են Ահմեդ Դավութօղլուի մտերիմները, ինչպես նաեւ հեռացվել են ցուցակից այն անձիք, ովքեր կողմ են եղել Աբդուլլահ Գյուլի վերադարձին։

AKP-ի կուսակցության խորհրդի կազմում է ընդգրկվել Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը։