Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի թեկնածուների եկամտի եւ գույքի մասին տվյալները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ԿԸՀ տվյալներով, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014թ. վաստակել է 551,8 մլն բելառուսական ռուբլի (մոտ 2,1 ՌԴ ռուբլի) է վաստակել, անշարժ գույք եւ այլ ունեցվածք չունի: Նրա կնոջ՝ Գալինա Լուկաշենկոյի եկամուտը կազմել է 98,2 մլն բելառուսական ռուբլի (մոտ 375 հազար ռուբլի): Նրան է պատկանում Շկլվում գտնվող տունը՝ 115 քմ մակերեսով, Մեժնիկ գյուղի տան մի մասը, նաեւ «Շկլովի յուղագործական գործարանի» 56 բաժնետոմս: