«Իտալիայի փոստ» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Կայոն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին էլեկտրական հեծանիվ է նվիրել: Կայոն ցանկացել է Պապին ցույց տալ, թե ինչ հեծանիվներ են գործածում փոստատարները:

NEWSru.com-ի փոխանցմամբ, հեծանիվը զամբյուղ ունի եւ ներկված է «Իտալիայի փոստ»-ի գույներով:

Սա Պապի ստացած արդեն երկրորդ էլեկտրական հեծանիվն է: 2013 թվականին եւս մեկը նա ստացել էր Daimler AG-ի կառավարման խորհրդի նախագահ եւ Mercedes-Benz Cars-ի ղեկավար Դիտեր Ցետշեից: Հեծանիվը նվիրել էին գլխավոր նվերի՝ Mercedes-Benz ընկերության ստեղծած հատուկ պապամոբիլի հետ միասին, որով նա պետք է երթեւեկեր Բրազիլիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ:

Նշվում է, որ բոլոր նվերները Հռոմի Պապն ուղղում է բարեգործական նպատակների: