CNN-ի եւ ORC-ի անցկացրած հարցման համաձայն, ամերիկացի ընտրողները ենթադրում են, որ Վաշինգտոնի համար ամենամեծ վտանգը ներկայացնում են Թեհրանը, Փհենյանն ու Մոսկվան:
Հարցվածների 82%-ն «ազգի համար սպառնալիք» է համարում Իրանին, 76%-ը՝ Հյուսիսային Կորեային, իսկ 70%-ը վախենում է Ռուսաստանից (հարցվածները պատասխանի մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն են ունեցել): Մեքսիկայից վախենում է ընտրողների 37%-ը, Չինաստանից՝ 30%-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հարցումն անցկացվել է սեպտեմբերի 4-8-ին, 1.012 չափահաս քաղաքացիների շրջանում:





























