«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին արգելել են օգտվել բջջային կապից:

Մոսուլում Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիի խոսքով, գրոհայինները ձերբակալել են 127 մարդու՝ Մոսուլում բջջային հեռախոսից օգտվելու համար: Բացի այդ, ահաբեկիչները ոչնչացրել են երկրի հյուսիսի Բաղդիդա քաղաքի 20 քրիստոնյաների տներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Press TV-ն: