Սիրիացի փախստականները իրենց հետ ԵՎրոպա են տանում հասկի ցեղատեսակի շների։ Այս մաՍիրիացի փախստականները իրենց հետ Եվրոպա են տանում հասկի ցեղատեսակի շներսին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Մասնավորապես The Telegraph-ը գրում է, որ Լուս մականունով շունը իր տերերի հետ Դամասկոսից հասել է մինչեւ Խորվաթիա։
Իրենց տունն ու ունեցվածքը լքած փախստականներից ոմանց համար, որոնք Եվրոպա են գնում ավելի լավ կյանքի հետեւից, անտանելի է սիրելի ընտանի կենդանուց բաժանվելու գաղափարը։ Լուս շան տերերը՝ Մուրասինն ու Հուսեյնը, նշում են, որ իրենք սահմանը հատելիս խնդիրներ չեն ունեցել։
Լուսի տերերը հույս ունեն իրենց շան հետ հասնել մինչեւ Գերմանիա, գրում է Gazeta-ն։
Նման մի պատմություն է տեղի ունեցել նաեւ սիրիացի փախստական 17-ամյա Ասլանի հետ։ Նա նույնպես հրաժարվել է թողնել հասկի ցեղատեսակի իր շանը՝ ՄԱԿ փախստականների հարցերով ծառայության ներկայացուցիչներին հայտարարելով, որ շունն իր միակ գույքն է։




























