«ԱվտոՎԱԶ»-ը դադարեցրել է Lada Priora-ի թողարկումը: Մոդելի արտադրությունը կվերսկսվի հոկտեմբերից ոչ շուտ:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, մեքենայի սերիական արտադրությունը հարցականի տակ է: Դա կապված է մոդելի վաճառքի ցածր ցուցանիշներով եւ առաջիկայում Lada Vesta-ի սերիական տարբերակի թողարկմամբ:

Ըստ motor.ru-ի, ավելի վաղ նշվում էր, որ Lada Priora-ն կարտադրվի մինչեւ 2018 թվականը: Ավելին, մոդելը պետք է նաեւ թարմացվեր: Ցանկանում էին Priora-ն նմանեցնել Lada XRay-ին եւ Vesta-ին: