Հնդկաստանի իշխանությունները կարող են WhatsApp, iMessage եւ այլ մեսենջերների օգտատերերին պարտադրել 90 օր գաղտնագրված կամ չգաղտնագրված տեսքով պահպանել հաղորդագրությունները:
Գաղտնագրման ազգային քաղաքականության նախագծի ներկայացրած փաստաթղթի համաձայն, օգտատերերն ու կազմակերպությունները կարող են գաղտնագրման տեխնոլոգիա օգտագործել՝ տվյալների պահպանման համար:
Պահանջի համաձայն, օգտատերը պետք է ծրագրային ապահովման եւ սարքերի օգտագործմամբ մի քանի գաղտնագրված եւ չգաղտնագրված տեքստ ներկայացնի: Սովորական տեքստը օգտատերերը, կազմակերպությունները կամ գերատեսչությունները պետք է պահպանեն մինչեւ 90 օր:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սակայն, շատ օգտատերեր չգիտեն, թե որ պահին իրենք այս կամ այս ծրագրային ապահովումից օգտվելիս գաղտնագրված տեքստ ուղարկում եւ ինչպես է այն գաղտնազերծվում:




























