Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) օտարերկրացին 3 ամիս բանտում կանցկացնի՝ գործընկերուհու ձեռքը համբուրելու համար: Արտասահմանյան ավիաընկերության աշխատակիցը հանցանքը գործել է տարեսկզբին, համակարգչային թեստ անցնելիս: Դատաքննությունն ավելի քան կես տարի է տեւել եւ ավարտվել է տղամարդուն սեռական հետապնդման մեղադրանք ներկայացնելով:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ազատազրկման ժամկետը լրանալուց հետո տղամարդուն կարտաքսեն երկրից:

Էմիրությունների ՆԳՆ-ն ամեն ամիս տասնյակ նման դեպքեր է գրանցում: Օտար կնոջ հանդեպ տղամարդու ցանկացած գործողություն կարող է քրեական օրենսդրության համապատասխան հոդվածով պատժելու պատճառ դառնալ: