Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է Ճանապարհային Ոստիկանության առաջին գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանը կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:




























