Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, կապված Երեւանի Օղակաձեւ զբոսայգում Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծման դեպքի հետ:

«Հարգելի հայրենակիցներ,

Դատապարտում ենք  նախօրեին Օղակաձեւ այգու`Առագաստ սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին գտնել եւ պատասխանատվության ենթարկել այդ վանդալիզմն իրականացնող սադրիչներին»,- ասված է Պաշտպանի հայտարարության մեջ: