ԱՄՆ Ջորջիա նահանգում հրաձգության հետեւանքով տուժել են երկու ոստիկաններ։

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ամերիկուս քաղաքի բնակելի համալիրում։ Երկու ոստիկան ծանր վիրավորում է ստացել։

Հրաձգության պատճառով տարհանվել է հարավարեւելյան Ջորջիայի համալսարանը։ ,

Հրաձգության մանրամասները դեռ հայտնի չեն։