Ամերիկյան Ֆլորիդա նահանգում Քանավերալ հրվանդանից արձակվել է Delta IV հրթիռը՝ WGS-8 արբանյակով (Wideband Global SATCOM 8): Այս մասին գրում է Gazeta-ն:
Հրթիռն ուղեծիր է տարել WGS կապի գլոբալ արբանյակային համակարգի ութերորդ սարքը:
WGS-ն ԱՄՆ պաշտպանության նախարարության կապի բարձր արտադրողականությամբ արբանյակային համակարգ է: Պենտագոնը ծրագրում է ուղեծիր դուրս բերել առնվազն 10 նման սարք:





























