Երկու տարեկան Դավիթն արդեն մի քանի ամիս տառապում է էպիլեպսիայով: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ Օվսաննա Կարապետյանը, նշեց, որ երեխայի վիճակն օրեց օր վատանում է, նրան անհապաղ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքը նրա բուժման համար անհրաժեշտ գումար չունի:

«Երեխան ապրիլին ինֆեկցիայից ուղեղի այտուց ստացավ, հետո արյան զեղում: Արդեն երկու տարեկան է, բայց ոչինչ չի կարղանում ինքնուրույն անել՝ ոչ քայլում է, ոչ խոսում, ոչ ինքնուրույն ուտում: Ամեն օր դեղեր ենք տալիս, բայց դեռ ոչ մի փոփոխություն չկա մոտը»,-ասաց նա:

Օվսաննան նշեց, որ հետաքրքրվել է՝ Իսրայելում հնարավոր է երեխային օգնել, սակայն, միայն հետազոտությունների համար անհրաժեշտ է 12 հազար դոլար, որը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքը չունի:

«Ամուսինս առաջ Ռուսաստան էր գնում աշխատելու, հիմա դա էլ չի կարողանում: Մենք Ամասիայի շրջանի Ողջի գյուղում ենք ապրում եւ ամեն ամիս երեխային Երեւան ենք բերում. անընդհատ հսկողության տակ պետք է լինի ու ամուսինս էս պայմաններում չի կարող մեզ թողնել, գնալ Ռուսաստան: Հիմա անգամ երեխային անհրաժեշտ դեղեր գնելն է դժվարացել»,-ասաց նա:

2-ամյա Դավիթին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Օվսաննա Կարապետյանի հեռախոսահամարին՝ 077008371: