ՆԱՏՕ–ի ղեկավարությունը մտահոգությամբ է ընկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ՆԱՏՕ–ն հնացել է։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը՝ ժամանելով  Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ես ժամանել եմ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ բանակցությունների»,– ասել է նա։

Ժնեւում միջսիրիական բանակցությունների վերականգնման ժամկետները որոշված չեն, նշել է նախարարը։

«Մենք պետք է պնդենք, որ Սիրիայի ապագայի հարցով բանակցային գործընթացը վերադառնա ՄԱԿ–ին։ Մենք դեռեւս չենք կարող ասել, որ դա ապահովված է, առավել եւս չենք կարող ասել, թե երբ Ժնեւում գործընթացը կվերականգնվի»,– ասել է Շթայնմայերը։