Մինսկյան համաձայնությունների իրականացման գործընթացն է քննարկվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, «կողմերը դժգոհել են ուկրաինական հակամարտության կարգավորման ընդհանուր համատեքստից։ Մասնավորապես, շեշտվել է Դոնբասում ուժերի շփման գծում լարվածության ավելացումը, ինչպես նաեւ «նորմադնական քառյակի» ձեւաչափով շփումների ոչ բավարար մակարդակը»։
Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները կարեւորել են Ուկրաինայի հարավ–արեւելքում լարվածության թուլացմանն ուղղված համատեղ ջանքերը, Մինսկյան համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ հակամարտող կողմերի գերիների շուտաթույթ փոխանակման հարցում։
Վլադիմիր Պուտինը զրուցակիցներին տեղեկացրել է Սիրայում հրադադարի հաստատման հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության, ինչպես նաեւ հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում պաշտոնական Դամասկոսի եւ Սիրիայի ընդդիմության մասնակցությամբ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։





























