Փարիզի Բուլոն Բիյանկուր արվարձանում՝ բնակելի տանը, պայթյուն է հնչել, հայտնում է Le progress–ը։

Ենթադրվում է, որ դա գազի պայթյուն է եղել, սակայն այս տեղեկությունը չեն հաստատել Ֆրանսիայի իշխանությունները։

Առնվազն 5 մարդ տուժել են, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են։