Brexit-ը դոմինոյի էֆեկտ կունենա ամբողջ Եվրամիության համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը:
«Մենք ականատեսն ենք մի աշխարհի վերջին եւ մյուսի ծննդյանը»,- ասել է նա Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Նիդեռլանդների ծայրահեղ աջակողմյան ուժերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
«Ես չեմ ասում, որ ամեն երկիր պետք է լքի ԵՄ-ն… Բայց մենք պետք է ընտրության հնարավորություն ունենանք, եթե ուզում ենք հեռանալ»,- ասել է նա:





























