Ամերիկյան Ջորջիա եւ Միսիսիպի նահանգներում եղանակային ծայրահեղ վատ պայմանների հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում են տեղական արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Ջորջիայի նահանգապետ Նաթան Դիլը նահանգի 7 շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Բրուքս շրջանի իշխանություններն էլ հաղորդմամբ՝ 2 մարդ է զոհվել, երբ պտտահողմն օդ է բարձրացրել վագոն-տնակն ու շուրջ 100 մետր այն կողմ նետել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:



























